Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվեր-քարտ ստանալու համար «Երկիր Ծիրանիի» գործավարուհուն ստիպում են ազատվել աշխատանքից (տեսանյութ)

Հասարակություն
nver-qart

Խոսելով Երևանի 2017 թ. բյուջեի կատարողականի մասին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ միլիոնավոր դոլարներ են մսխվել, սակայն քաղաքի բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված: «Հիմնադրամներին մեծ գումարներ են փոխանցվում և վերջերս միջադեպը, երբ նվիրվեցին մարտիության, մենք ճշտել ենք, 403 քարտ է ձեռք բերվել, նշվում է «Երևան» հիմնադրամի միջոցներով և յուրաքանչյուր քարտի վրա, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 20-200 000, բայց ըստ իրենց ներկայացրած փաստաթղթի՝ 20 000 դրամ գումար է եղել: Եվ երբ հաշվարկ ես անում, այդ գումարը կազմել է 8 մլն դրամ կամ 16 000 դոլար, այդ գումարը «Երևան» հիմնադրամը որևէ տեղից չի արտադրում, այդ գումարը հիմնադրամին փոխանցվում է մեր քաղաքային բյուջեից»,- ասաց տիկին Խաչատրյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակադարձեց. «Ձեր ճշտումների հետ կապված՝ 20, թե՞ 200 000,  հենց ձեր գործավարից ճշտեք, թե ինչքան են ստացել: Այն գործավարից, որ ստանալու համար դուք ստիպում եք աշխատանքից ազատվել»: