Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է գնացել կոլումբիական ակումբին

Սպորտ
sport-kolumbia

Կոլումբիական «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցի ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախապատրաստական հավաքին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կոլումբիական թիմը կարեւոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում եւ ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խաղացողին թույլ տալ չմասնակցելու այդ հավաքին: ՀՖՖ-ի ղեկավարությունը ընդառաջ է գնացել կոլումբիացիներին: Նշենք, որ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի հավաքական: