Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր պապաներն են կանգնած իրադարձությունների հետևում». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
lMzIlSezmic

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ Վազգեն Սարգսյանի անվամբ փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու առաջարկությամբ։ Այն միանշանակ չընդունվեց, ինչին ի պատասխան՝Զարուհի Փոստանջայնը նշեց. «Այն, որ Վազգեն Սարգսյանը ազգային հերոս է, ես չեմ վիճարկում այդ փաստը, բայց մի մարդու անվամբ 2 փողոց պետք չէ ունենալ, մենք կարող ենք այդ մի փողոցը վերանվանել։ Վազգեն Սարգսյանը, իհարկե, հերոսություն արել է, բայց նրա նման հերոսներ մենք էլի ունենք։ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նրա  և «Ելք» խմբակցության պառակտման մասին խոսակցություններին։ ««Ելքը» ստեղծվել էր որպես արհեստական միավոր այն մարդկանց կողմից, որոնք մի շաբաթ առաջ իրար հայհոյում էին։ Ձեզ ստեղծողն այսօր ուզում է ձեզ պառակտել և պառակտում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ մարդիկ են կանգանած այս նախաձեռնության հետևում, այո՛, սկսած 1996 թվականից ձեր պապաներն են կանգնած եղել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների հետևում»։