Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ 20 հազար իրանցի կայցելի Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
novruz

Վաղը մեր հարեւան երկրի՝ Իրանի ամանորյա տոներն են սկսվում։ Նովրուզի առիթով իրանցիները շրջագայում են,  շատ են նաեւ Հայաստան եկողները,  ասում է իրանագետ Տիգրան Դավուդյանը: «Միայն այս մեկ ամսվա ընթացքում 20.000 իրանցի է գալիս Հայաստան»:  Նովրուզը,  պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր եւ  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Ավանդույթի համաձայն, տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով  զարդարում են տոնական սեղանը, որը պարսկերեն «խավտ սին» էկոչվում, քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնք սկսվում են «Ս» տառով։ Իրանցիները Նովրուզը նշում են տանը՝ հարազատների միջավայրում,  հետո այցելություններ են կազմակերպում բարեկամների տներ։ Նովրուզը տեւում է երկու շաբաթ: Իրանցի կին գործարար Հալե Էդեմանդին մեկ տարուց ավել է ինչ Հայաստանում է ապրում, երեխաները սովորում են Հայաստանի բուհերից մեկում: «Հայաստանում բնությունը լավն է,  նաեւ մշակույթներն են նման։ Մենք այստեղ մեզ հարազատ ենք զգում»։  Հալե Էդեմանդին գոհ է հայերից, ասում է՝ ջերմ են ու հյուրընկալ: Հարցին, թե ինչու՞ են իրանցիները նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում,  Հալե Էդեմանդին  նշում է. «Հայաստանում ավելի էժան է, ի տարբերություն Ադրբեջանի կամ Թուրքիայի: Հայաստանն ավելի հետսքրքիր է միջին խավի համար, ովքեր  ինքնաթիռի գումար չունեն, բայց կարող են սեփական մեքենայով գալ Հայաստան»։