Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Թոխատյանը կեղծ դիտորդ էր. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-Postanjyan

Երևանի ավագանին այսօրվա նիստում պետք է քննարկեր  «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ըստ էության չներկայացրեց նախաձեռնությունը: Այդ ժամանակահատվածում նա քննադատեց հանրապետականններին և հակադարձեց «Երկիր Ծիրանիին» տված նրանց որակումներին: «Քաղաքական անբարոյանակությունը որոշ տվյալներով՝ Ձեր եղբորը պատկանող հեռուստաեթերից է հնչում, որոնց հեղինակներից մեկը վերջերս Սերժ Սարգսյանի կողմից ստացավ Խորենացու մեդալ: Այդ սերիալների հեղինակը Ձեր մտերիմներն են, մենք սերիալներ չենք թողարկում, սերիալների սցենարներ չենք գրում»,- իր խոսքն ուղղեց  հանրապետական ավագանու անդամ Աննա Ասատրյանին: Տիկին Փոստաջյանի քննադատական ելույթը վրդովվեցրեց տիկին Ասատրյանին, 2 կողմերի միջև լեզվակռվի տեղիք տվեց, և մեկը մյուսին կոռեկտության կոչ արեցին:  ««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը ներգրավել էր նաև հանրապետական կուսակցության անդամներին, նաև Հանրապետական խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանին, փաստորեն մասնակցում էր կեղծիքներին, որը տեղի է ունեցել տարբեր շրջաններում մեր պատմության մեջ: Այստեղ դահլիճում նույնպես ընտրակեղծարարների մասին կան նյութեր: Նրանց դեմքով մենք ճանաչում ենք, ովքեր շրջում են, կեղծ դիտորդ են հանդես գալիս: Կեղծ դիտորդությունը կատարեց նաև ձեր գործընկեր Հրանտ Թոխատյանը, ում վերջերս դուք նվեր տվեցիք: Ես դեմ եմ եղել, ասել եմ, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չի կարող լինել կեղծ դիտորդ այդ նախաձեռնության կողմից և ճիշտ եմ արել»,- շարունակեց տիկին Փոստանջյանը: «Ինչ վերաբերում է մեր կուսակցության 1 ամյակը նշելուն, մեզ աջակցում է ողջ հայությունը՝ ամբողջ աշխարհից: Աշխարհի լավագույն ներկայացուցիչները մեզ աջակցում են: Եվ աջակցում են հայկական ծրագրի ներքո, որի հիման վրա էլ մենք հեղափոխություն ենք իրականացնելու»,- հակադարձեց «Երկիր Ծիրանիի» անդամը այն ակնարկին, թե իրենք իրականացնում են դրսի՝ մասնավորապես «հարևան երկրի» թելադրած ծրագիրը: Նախագիծը նախապես քննարկվել էր ավագանու համապատասխան հանձնաժողովում և ստացել բացասական գնահատական: