Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը ծրագրում է մահապատիժ սահմանել թմրավաճառների համար

Քաղաքականություն
WireAP_df96209cd9384b3ebd759aaed92fe684_12x5_992

 ԱՄՆ առաջատար վարչարարական պաշտոնյաններից մեկի փոխանցմամբ Նախագահ Թրամփի՝ ափիոնատիպ թմրադեղերի դեմ համազգային պայքարը ներառելու է ավելի ծանր պատիժներ դրանց վաճառքի համար, մինչև անգամ, անհրաժեշտ դեպքում՝ մահապատիժ: Թրամփի Ներքին քաղաքականության տնօրեն Էնդրյու Բրեմինգը, որը մասնակցել է կիրակի օրվա մամլո ասուլիսին Նյու Հեմփշիրում Թրամփի նախագծի ներկայացմանը, նշել է, որ Թրամփը նաև ցանկանում է, որ Կոնգրեսն ընդունի օրինագիծ, որով կնվազեցվեն ափիոնատիպ ապօրինի թմրադեղերի մակարդակները, որոնց համար նախատեսված է նվազագույն պատիժ: Նախագահին կմիանա առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը նույնպես հետաքրքրված է այս խնդրով, մասնավորապես, քանի որ սա առնչվում է իր՝ երեխաների բարեկեցությանն ուղղված աշխատանքներին: Վաճառողներին մահապատժի ենթարկելը և նվազագույն պատժամիջոցները Թրամփի ծրագրի ընդամենը 2 տարրն են: Այդ ծրագիրը ուղղված է ԱՄՆ ներմուծվող և շրջանառվող թմրադեղերի կասեցմանը և օրենքի ուժով պատժելուն: Այն նաև ներառում է կրթության և իրազեկման լայնացում և բուժման գործընթացին հասանելիության մեծացում: Աղբյուրն՝ այստեղ