Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկ են ուզում հողից, որը ադրբեջանցիների թիրախում է (տեսանյութ)

Հասարակություն
5ZiUmc5p4k0

Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ  Հայկազ  Վարդանյանն անակնկալի է եկել, երբ իրենից պահանջել են  վճարել հողի հարկը։ « Հարկ են ուզում այն հողից,որը չես կարող  մշակել»,- ասում է նա։ Իսկ չմշակվող հողը քիչ չէ. 4000 հեկտար խաղողի այգի, որն անմշակ է մնում ադրբեջանական թիրախում լինելու պատճառով։   Հայրենիքի պաշտպանության  գործում ներդրում  ունեցած  տղամարդը պատրաստ է  վճարել  ցանկացած հարկ, եթե  հնարավորություն  լինի  մշակելու  հողատարածքը ։ Եթե կարողանար հողն օգտագործել. ապրուստի  մշտական միջոց կունենար։   Հիմա որդու ուղարկած գումարների հույսին են. «Տղաս աշխատում է Ռուսաստանում, փող է ուղարկում,  ապրում ենք»։ Ներքին Կարմիրաղբյուրի  բնակիչների մեծ մասը հողից է եկամուտ ակնկալում, քանի որ  քչերն են անասնապահությամբ զբաղվում։ Գյուղացին առայժմ չի  դժգոհում թանկացումներից.  «Ձմեռվա սեզոնին չի ազդել , ամառը աշխատածն են դեռ ուտում»:  Բայց ազդեցությունը չի ուշանալու, երբ սկսվեն գարնանացանի աշխատանքները. «Պիտի սալյարկա առնենք, որ  գարնանացան անենք, հողը վարենք, թանկացել է»։ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը հետեւում է քաղաքական զարգացումներին, բայց չի ուզում խոսել այդ թեմայով։ Ե՞րբ է իրենց ձայնը տեղ հասնում։   Պատգամավորի միջոցով խնդիրները բարձրաձայնելու հարցին էլ  ի պատասխան՝  կատակում է. «Ունենք որ...»  Հայկազ  Վարդանյանը  իր տանը հյուրընկալել է   «Դասավանդիր Հայաստան»  ծրագրով գյուղում աշխատող ուսուցչուհիներից մեկին։  Դուստրն  էլ՝  Նարինեն,  նույն ծրագրով Արցախում է դասավանդում։  Լուսանկարում՝  Վարդանյանենց սենյակներից մեկի պատը