Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» խմբակցությունը լքեց ավագանու նիստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jI70_Tk4k_I

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ մարտի 19-ին, լքել է ավագանու նիստը, երբ սկսել են քննարկել «Երկիր Ծիրանիի» ներկայացրած երկու նախագծերը, որոնք վերաբերում են մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը վերանվանելուն եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելուն: Ավագանու «Ելք» խմբակցությունում հիմնավորում են, որ Վազգեն Սարգսյանի փողոցի վերանվանումն անընդունելի են համարում: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հուշարձանին. նախաձեռնությանը «Ելք»-ում դեմ չեն, բայց հիմնավորումները խեղաթյուրված են համարում: Ըստ խմբակցության անդամների՝ դրանով փորձ է արվում նվազեցնել այդ իրադարձություններին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը: