Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնությունը «անբարո» է. ՀՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

Հասարակություն
qaxaqapetaran-1

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները դատափետեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության նախաձեռնությունը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցներից մեկն անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ: ՀՀԿ ավագանու անդամ Աննա Ասատրյանը նախաձեռնությունը որակեց «անբարո»: «Հակառակ դեպքում ՀՀ և Արցախի Հանրապետության հերոս Վազգեն Սարգսյանի անվան փողոցի անվանափոխության առաջարկն այստեղ չէր հնչի»,- նշեց նա: Տիկին Ասատրյանի կարծիքով՝ «Երկիր Ծիրանիի» անդամները ատելությամբ են լցված ողջ հայ ժողովրդի և մասնավորապես երևանցիների հանդեպ, քանի որ երևանցիների գերակշռող մասը այդ խմբակցությանը չեն ընտրել, այլ՝ ՀՀԿ-ին: «Նրանք հավասարապես ատում են բոլորին՝ լինի դա բոլշևիկ Սարգիս Կասյանը, թե դաշնակցական Արամ Մանուկյանը, լինի դա կոմունիստ Անաստաս Միկոյանը, թե հանրապետական Անդրանիկ Մարգարյանը: Նրանք ատում են նաև հայ մշակույթի գործիչներին՝ լինի դա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թե ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը»,- նշեց նա: Ավագանու անդամի կարծիքով՝ «Երկիր Ծիրանիի» ադամներն ատում են նաև ավագանու իրենց գործընկերներին: «Դրա վառ ապացույցն է փետրվարի 13-ին նրանց կողմից իրականացված ահաբեկչություն հիշեցնող գործողությունը, որը, փառք Աստծո, կասեցվեց և մենք զոհեր չունեցանք»,- նշեց նա: Հանրապետական ավագանու անդամներից Արա Կետիկյանն էլ հույս հայտնեց, որ նախաձեռնությունը «Երկիր Ծիրանիի» հերթական «ցնդաբանությունն է», հակառակ դեպքում այն պատվեր է՝ իջեցված դրսից՝ հարևան պետությունից: «Հեռու պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր Սպարապետից, հակառակ դեպքում ձեր նախագիծը 2-3 ձայնից ավելի չի հավաքի»,- նշեց նա: