Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերում դատարան (տեսանյութ)

Քաղաքականություն
29366486_2024081914299784_7830939232855130112_o

Վերջին երկու դատական նիստերին «Սասնա Ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերել դատարան՝ 230 արյան ճնշմամբ։ «Այսօր մեր դատարանները չեն կարողանում ապահովել կալանավորների նորմալ կեցությունը եւ կաշկանդված են գործում։ Այն տպավորությունն է, որ ուզում են Եղնուկյանը գա դատարան, վիրավորի դատարանին, եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեն, թույլ չտան մասնակցել նիստերին»։ Փաստաբանը նշում է, որ Եղնուկյանը հոգեբանի կարիք ունի։ «Դա հաստատել են նաեւ բժիշկները, սակայն թույլ չեն տալիս։ Մեր դատարանները պարալիզացված են, այսպես չի կարելի որոշում կայացնել», հավելեց Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանը դիմել է Արդարադատության նախարարություն, բայց մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, որ հոգեբանը բժիշկ չէ։ Տիգրան Հայրապետյանը պատրաստ է դիմել ՄԻԵԴ-ին, միայն թե թույլտվություն ստանա, որ Եղնուկյանին թույլ տան տեսակցել հոգեբանի հետ։ «Բայց սա ծիծաղելի է, այսպես գործը առաջ տանել հնարավոր չէ»։