Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ է, մենք հայ ենք, բայց մեր երկիրը Ռուսաստանն է». Գյումրիում ՌԴ նախագահ են ընտրում. ՀԺ (տեսանյութ)

Հասարակություն
gyumri

Գյուրիում օրն ընտրական է, ՌԴ քաղաքացիներն իրենց նախագահին են ընտրում: Վաղ առավոտից խմբերով Գյումրի են եկել ընտրական իրավունք ունեցող  ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ Վանաձորից, Ստեփանավանից եւ Ջավախքից:  Գյումրիում 4 ընտրատեղամաս է ձեւավորված, 3-ը տեղակայված են ՌԴ 102-րդ ռազմաբազայում, մեկը՝  ՌԴ հյուպատոսարանում: Հայաստանաբնակ ՌԴ բոլոր քաղաքացիներն, անգամ Հայաստան եկած  ռուս հյուրերն  այստեղ ընտրելու իրավունք ունեն: Դրա համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:  Ներկայացնեւմ են անձնագիրը, գրանցվում, քվեարկում:  Վրաստանաբնակ ՌԴ քաղաքացիներն ընտրելու իրենց իրավունքն իրացնել կարող են միայն Հայաստանում: Գյումրիում նրանց համար տեղամաս է գործում 102-րդ ռազմաբազայում: Նրանք ոչ Թբիլիսիում կարող են ընտրության գնալ, ոչ Մոսկվայում, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան: Գյումրիում ընտրության եկած ազգությամբ  հայ քաղաքացիները մեծ ոգեւորությամբ էին սպասում իրենց հերթին: «Ճիշտ է, մենք հայ ենք, բայց  մեր երկիրը Ռուսաստանն է, հենց ըդոր համար էլ էսօր սրտանց, ուրախ եկել ենք, Կիրովականից հասել ենք ստեղ»,-ասում է Վանաձորից Գյումրի եկած մի քաղաքացի: ՌԴ քաղաքացի գյումրեցիներն էլ  վանաձորցիներից ետ չմնացին:  Կատակել, ասել-խոսելով իրենց քաղաացիական պարտքը կատարեցին, դուրս եկան ընտրատեղամասից: Վերջում էլ թե՝ մեր նախագահն է եկել ենք ընտրենք, կռնանք, կընտրենք, դուք էլ ընտրե՞ք: Ավելին՝ այստեղ