Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հաղթեց «Արարատին», իսկ «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Սպորտ
gag1

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 19-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող Կապանի «Գանձասար-Կապանը» Գյումրիում հյուրընկալեց Երեւանի «Բանացին»: Կապանցիներ Անիլտոնի եւ Գեղամ Հարությունյանի խփած գոլերին հյուրերը պատասխանեցին Վալմերսոնի դուբլով՝ 2:2: Այսպիով, «Գանձասար-Կապանը» վաստակեց 28 միավոր եւ նահանջեց երրորդ տեղ, քանի որ իրեն անմիջապես հետապնդող Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արարատին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Այժմ առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին եւ 27-ին անցկացնելու է ընկերական խաղեր: