Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեբեդ գետում քաղաքացու դի է հայտնաբերվել

Պաշտոնական
debed1

Մարտի 18-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Գ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: