Լեհերը դրամահավաքով օգնել են Ակներում բնակվող բազմազավակ ընտանիքին (տեսանյութ)

Ակներում բնակվող Գայանե Կիլինկարովայի բազմանդամ ընտանիքը կարիքի մեջ է: Ամուսիններն ու չորս անչափահաս երեխաներն ապրում են վարձով:

Գայանե Կիլինկարովան և նրա ամուսինը չեն աշխատում: Ընտանիքի հայրը նախկինում փայտ էր բերում, վաճառում, հիմա դա էլ չի կարողանում անել:

Ընտանիքի միակ եկամուտը ամսական տրվող նպաստն է:

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում