Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամերիկացի մեր բարեկամները ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման գործում»

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության: Ողջույնի իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ »աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր: «Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի», - ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը: Ելույթից հետո Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մեր երկրին մշտապես սատարելու համար պետական բարձր պարգեւներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին:                                                                                  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ