Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլ. «Ուրարտուն» առաջին խաղում պարտվեց «Արցախին»

Սպորտ
a1urartu

  Երեւանի «Ուրարտուն» Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում իր հարկի տակ ընդունեց Ստեփանակերտի «Արցախին»:   Առաջին քառորդն 19:16 հաշվով ավարտվեց հյուրերի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում տանտերերը ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ առաջ անցան՝ 35:34: Սակայն վերջին երկու խաղափուլերում «Արցախի» բասկետբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին եւ ի վերջո հաղթեցին 76:70 հաշվով: Հյուրերից 25 միավոր վաստակեց Կոնստանտին Միրզոյանցը: «Ուրարտուի» կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Արագադ Աբրահամյանը՝ 24:   Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, Ստեփանակերտում: