Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը «Մեծ սաղավարտում» գրավեց 2-րդ տեղը (տեսանյութ)

Սպորտ
a1judo

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ, 25-ամյա Ֆերդինանտ Կարապետյանն այսօր մասնակցեց Եկատերինբուրգում մեկնարկած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:   73 կգ քաշային կարգում հանդես եկաղ մեր մարզիկը իրար հետևից չորս հաղթանակ տարավ եւ մտավ եզրափակիչ, ընդ որում կիսաեզրափակիչում նա իպոնով առավելության հասավ 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Ֆերդինանդ Կարապետյանը, ավաղ, լրացուցիչ ժամանակում պարտվեց մոնղոլ ձյուդոյիստ Ցոգբաթար Ցենդ-Օչիչին եւ գրավեց 2-րդ տեղը: Նշենք, որ փետրվարին Դյուսելդորֆում կայացած «Մեծ սաղավարտի» նախորդ մրցաշարում մեր մարզիկը զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը:   Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզիկը՝ Արսեն Ղազարյանը, արդեն առաջին մարտում պարտվեց ռումինացի Ալեքսանդրու Բայչուին եւ դուրս մնաց պայքարից:   Վաղը տատամի դուրս կգա Հայաստանի երրորդ մասնակիցը, 81 կգ քաշային ձյուդոյիստ Վարդան Խաչատրյանը, որն առաջին փուլում կմրցի խորվաթ Դոմինիկ Դրուժետայի հետ:   Նկատենք, որ այս մրցաշարում հաղթողին բաժին է հասնում 5000 դոլար պարգեւավճար, իսկ 2-րդ տեղին՝ 3000: