Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» 3:1 հաշվով վստահ հաղթեց առաջատարին (տեսանյութ)

Սպորտ
cid__56512abf-ec8e-a6fb-3f5e-d5fdf98b8189@yahoo

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում այսօր կայացած անդրանիկ խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ, որոնք երեք գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Աչքի ընկան թիմի նորեկ Դրիսա Դիարասուբան, Ալիկ Առաքելյանը եւ Պետրոս Ավետիսյանը: «Ալաշկերտի» նորեկ Սանի Օմորոջիեն 56-րդ րոպեին խփեց միակ պատասխան գնդակը: Այդպիսով, «Փյունիկը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 24 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին»: «Ալաշկերտը» չնայած 5-րդ պարտությունը կրեց, սակայն 34 միավորով թիմը շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը: