Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլ. «Արթիկը» կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթեց ՖԻՄԱ-ին

Սպորտ
a1artik

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայում կայացավ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:   «Արթիկն» ի հարկի տակ ընդունեց ՖԻՄԱ-ին եւ հաղթեց 111:87 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 3-ին: Եթե «Արթիկը» կրկին հաղթանակ տանի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտության դեպքում կանցկացվի լրացուցիչ հանդիպում:   Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Երեւանի «Ուրարտուն» եւ Ստեփանակերտի «Արցախը»: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի «Միկա» մարզադահլիճում, ժամը 19:45-ին: