Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը

Պաշտոնական
29261409_1598050990230942_68206162517g02771712_n

Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: