Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիան միջազգային համաձայնագիր է ստորագրել

Պաշտոնական
1-25

Մոսկվայում Հայաստանի եռամարտի (տրիատլոնի) հայկական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել համատեղ մարզական և առողջարարական միջոցառումներ, խորհրդատվական և մեթոդական ծրագրեր: Համաձայնագրի շրջանակներում հայ մարզիկները կմասնակցեն Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի կողմից անցկացվող ուսումնական համաժողովներին, մրցավարական և մարզչական սեմինարներին։ Երկու երկրների ֆեդերացիաները կկազմակերպեն համատեղ մրցաշարեր: