Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց Ուեսլի Սոյին

Կարևոր լուրեր Սպորտ
a1chess-aronyan-16.03.

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում պարտվեց ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյին:   Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ մինչեւ 21-րդ քայլը հավասար պայքար մղեց: Սակայն հաջորդ քայլից հետո սպիտակները դիրքային առավելություն ստացան: Լեւոն Արոնյանն որոշ ժամանակ անսխալ պաշտպանվում էր, սակայն հետագայում նոր սխալ թույլ տվեց եւ ստիպված զոհաբերեց թագուհուն: Ամերիկացի շախմատիստը երկար ժամանակ չէր կարողանում իրացնել նյութական առավելությունը, քանի որ սեւերը դեռեւս ամուր պաշտպանություն ունեին: Սակայն ամերիկացի շախմատիստը թագուհու օգնությամբ թուլացնեց բոլոր կապերը եւ երկարատեւ պայքարից հետո հասավ հաղթանակի: Այդ ժամանակ կողմերը կատարել էին 78 քայլ:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ մնաց նույն 2,5 միավորով: Նա այժմ հենց Ուեսլի Սոյի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:   Հաջորդ՝ 7-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 4 միավոր ունի եւ ներկայումս Շահրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-2-րդ հորիզոանականները: