Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին.Ժիրայր Սէֆիլյան,Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Հասարակություն
hac-berox1

Հայոց աշխարհում ապագայով հղի նախագոյ վիշապական վիճակ էր: Հայկազուն Սասնա Ծուռ Արթուր Սարգսյանը, երբ իմացավ, որ մյուս Սասնա Ծռերը խոցել են Վիշապին ու կռվում են նրա հետ, հասկացավ, որ Ժամանակն է: Ներհուն իմաստությամբ նա գիտեր, որ ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում է: Հոգով ու մտքով գնաց Հայկի համաստեղություն, որ նաև Հայի Տուն է կոչվում, հաղորդություն ստացավ, ապա որոշեց իր անելիքը, հայկյան նետի նման ճեղքեց-անցավ վիշապի շղթան, հաց բերեց Սասնա Ծռերին ու միացավ նրանց: Վիշապի որովայնը պատռելու և նոր կյանքի սկիզբ դնելու համար այս ճեղքումն էր անհրաժեշտ: Մեկը պետք է լիներ, որ իր կյանքն ու գլուխը դներ վիշապաքաղության կարիքն ու անհրաժեշտությունը հաստատելու համար: Այդ Մեկը Հաց Բերող Արթուր Սարգսյանը եղավ: Ժողովուրդը գնահատեց նրա զոհաբերությունն ու անփոխարինելի ավանդը և համարեց, որ նա ամբողջովին ի կատար է ածել իր առաքելությունը: Մինչդեռ Հայկից հաղորդություն ստացած Հաց Բերողի համար կյանքն ու գործը չափվում ու որոշվում էին արդեն ըստ անհունի և հավերժի: Եվ Արթուրն անցավ երկնային կյանքի սահմանն ու գնաց դեպի Անհունը և Հավերժը ... Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)