Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ուեսլի Սո - Լեւոն Արոնյան. Կարեւոր մրցավեճ հետնապահի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-so-aronyan

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Ուեսլի Սոյի հետ: Մեր շախմատիստը հինգ հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ բաժանում է 4-6-րդ տեղերը: Ամերիկացի գրոսմայստերն առայժմ երեք ոչ-ոքի է խաղացել մրցաշարում եւ Սերգեյ Կարյակինի հետ կիսում է 7-8-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որն իր ակտիվում ունի 3,5 միավոր: Ուեսլի Սո - Լեւոն Արոնյան պարտիան, որը կարեւոր նշանակություն ունի կողմերի համար, կմեկնարկի ժամը 18:00-ին: Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: