Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածաշրջանում մարքեթինգի ոլորտի ամենամեծ իրադարձությունը Երևանում

Քաղաքականություն
1-13-3

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ և ESOMAR միջազգային ասոցիացիայի աջակցությամբ մայիսի 20-23-ը Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանում մարքեթինգի ոլորտի իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունը` «EYES WIDE OPEN» մարքեթինգային կոնֆերանսը, որին մասնակցություն է ունենալու նաև Gallup International ասոցիացիան. կոնֆերանսին զուգահեռ ընթանալու է ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որը նախագահելու է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեվը: Այսօր՝ մարտի 16-ին տեղի ունեցավ «EYES WIDE OPEN» միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին կոնֆերանս-ցուցահանդեսի նպատակները, քննարկվող թեմաները, ուղղություններն ու մասնակցության պայմանները: Անդրդառնալով միջոցառման նպատակներին՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ, ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում, Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց. «Այսօր ամբողջ աշխարհում թվային մարքեթինգի ոլորտը զարգացում է ապրում, Հայաստանում ևս վերջին 3-4 տարիների ընթացքում մենք տեսնում ենք մեծ ակտիվություն: Մեզ համար նույնպես հետաքրքիր է իմանալ, թե ինչ նորություններ կան ամբողջ աշխարհում: Ավելի քան համոզված եմ, որ մենք կունենանք հաջողված համագործակցության օրինակներ:  Միջոցառմանը մասնակցելու են մարքեթինգի, PR-ի, գովազդի, բրենդինգի, դիզայնի մասնագետներ, սոցիոլոգներ, անհատ հետազոտողներ և խորհրդատուներ, մարքեթինգի ակադեմիական ոլորտի շուրջ 400 ներկայացուցիչ ավելի քան 20 երկրներից»: Լրագրողների այն հարցին, թե որնէ  «EYES WIDE OPEN» կոնֆերանսի առավելությունը՝ Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի հեղինակավոր փորձագետներ, թոփ բանախոսներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչը տեղական մասնագիտական հանրույթի և ընկերությունների համար բացառիկ հնարավորություն է տարածաշրջանային փոխհամագործակցության հիմքեր ձևավորելու, մարքեթինգի և սոցիոլոգիայի վերջին միտումներին ծանոթանալու և հաջողված փորձը փոխանակելու: Իսկ միջոցառմանը մասանկցել ցանկացողները կարող ենք մանրամասներին ծանոթանալ նախագծի պաշտոնական կայք էջում՝ www.ewo.armenianmarketing.com: Հարկավոր է նշել, որ հայաստանյան մասնակիցների համար Մարքեթինգի հայկական ասոցիացիան հնարավորություն է ընձեռելու օգտվել առանձնահատուկ զեղչերից՝ այդպիսով ապահովելով տեղական կազմակերպությունների մեծ ներգրավվածությունը միջոցառմանը:   «EYES WIDE OPEN» կոնֆերանսը գործընկերն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը: «Երևանի քաղաքապետարանը որոշել է աջակցել «EYES WIDE OPEN» նախագծին, քանի որ միջոցառումը տեղի է ունենալու մայրաքաղաքում` նպաստելով մեր երկրի մարքեթինգային ոլորտի զարգացմանը, համաշխարհային շուկաների ինտեգրմանը: Երևանի ծննդյան հոբելյանական տարում` 2800 ամյակին այդպիսի մասնագետների այցը Երևան  կնպաստի մեր մայրաքաղաքի մասին դրական տեղեկատվության տարածմանն  այն երկրներում, որտեղից ժամանելու են այդ մասնագետները: «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնած ծրագիրն իսկապես բացառիկ է իր տեսակի մեջ: Մենք միշտ մեր պատրաստակամությունն են  հայտնում կանգնել նմանատիպ միջոցառումների կողքին»- իր խոսքում ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և կոչ արեց Երևանում գործող բոլոր մարքեթինգային, գովազդային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը: Կոնֆերանսի ընթացքում տարածաշրջանից ոլորտի թոփ բանախոսները ելույթներ կունենան 4 հիմնական թեմատիկ ուղղություններում:  

  • Հետազոտական նոր մեթոդներ VS ավանդական մեթոդներ,
  • Թվային Մարքեթինգ (Digital Marketing) և տեղեկատվական տեխնոլոգիական լուծումները մարքեթինգում և հետազոտություններում,
  • Բրենդինգ, դիզայն և գովազդ. նոր մարտահրավերներ՝ նոր լուծումներ,
  • Մարքեթինգային կրթություն - թվային մեթոդներով ուսուցում, պրակտիկ ուսուցում և հեռահար ուսուցում):
 Համաժողովին զուգահեր լինելու է հետևյալ ուղվածության ընկերությունների ցուցահանդես`  
  1. Հետազատական ընկերություններ` մարքեթինգ, սոցիոլոգիա
  2. Մարքեթինգային խորհրդատվություն և մարքեթիգային լուծումներ
  3. Թվային մարքեթինգ (Digital Marketing)
  4. IT մուծումները մարքեթրինգում
  5. Բրենդավորում, դիզայն, գովազդ
  6. Մարքեթրինգի թրեյնինգներ և կրթություն
  7. Գովազդային, պրոմո նյութերի և թվային գովազդի արտադրություն