Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասացի՝ առաջին զոհը ես կլինեմ, եթե գնում եք այդ ճանապարհով». Գագիկ Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
GagikHarutyunyan

«Մարտի 1-ին  մենք ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք  միջամտությունները չլինեին», - ասում է Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Մարտի 1֊-ը  համարում է  մեր պատմության  ամոթալի էջերից մեկը։  Սահմանադրական   դատարանի  նախագահի պաշտոնը թողնելուց հետո պարոն Հարությունյանը հայտարարում է , որ իր խիղճը մաքուր է։  Եղել են դեպքեր, երբ նույնիսկ դեմ է գնացել երկրի առաջին դեմքերին. «Տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով եղել է, որ առաջին դեմքերն ինձ հետ ամիսներով չեն խոսել»:  Գագիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել , թե ինչպես է իրականացվել Մարտի 1-ի գործի քննությունը.  «Չեմ կարող ասել, հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարի, որովհետև անձամբ գործի նյութերին ծանոթ չեմ»: Թեեւ հարցերը վերաբերում էին Մարտի 1-ին, Գագիկ Հարությունյանը ցույց տալու համար, որ հաճախ դեմ է եղել իշխանությունների գործողություններին, հիշում է միջադեպ, որը տեղի է ունեցել Մարտի 1-ի դեպքերից առաջ։ Առանց տարեթիվ նշելու Գագիկ Հարությունյանն ասում է, որ եղել է թեժ քննարկում. «Զգում էի, իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժմերը հագած, մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Քննարկումները սկզբունքը այս էր, մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին։ Ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»: Գագիկ Հարությունյանը շարունակում է  իր պատմությունը՝ չցանկանալով անուններ տալ՝ ենթադրությունները թողնելով լրագրողներին։ «Ձեռքը զինվորականը տանում է գրպանը ու հանկարծ շինելի գրպանից հանում է սահմանադրությունը, ես ապշած ասում եմ՝ ինչ է, ձեզ թվում է ես չե՞մ կարդացել, բացում եմ՝ տեսնում եմ կարմիրով նշված որոշակի բաներ»: Մանրամասները՝ տեսանյութում https://youtu.be/RjX1p97YNNM