Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Զորավար Անդրանիկին շփոթեցին Հերմինե Նաղդալյանի աշխատակցի հետ (տեսանյութ)

Հասարակություն
Harutyun-Mnacakanyan

«Իշխանությունը և ընդդիմադիրը նման են տակաշորերի, նրանք ենթակա են փոխվելու նույն պատճառով, որովհետև կեղտոտվում են երկուսն էլ»,- ասում է «Հրազդան» հեռուստաընկերության հիմնադիր, լրագրող  Մնացական Հարությունյանը: Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նրա «Կռապաշտները» գրքի շնորհանդեսը: Ըստ հեղինակի՝ գրքի վերնագիրը տարբեր ենթադրությունների տեղիք է տվել: Շատերը համոզված են, որ այն իշխանավորների մասին է,  մինչդեռ հեղինակի պարզաբանումն այլ է. «Այս գիրքը ոչ թե իշխանավորների մասին է, այլ մեր բոլորի մասին է: Եվ այդ կռապաշտները, եթե ես ասում եմ, սա նկատի ունեմ մեզ բոլորիս: Մենք ամեն մեկս մի կռապաշտ ենք»: Մնացական Հարությունյանն իրեն գրող չի համարում, թեև ստեղծագործում է: Տարիներ առաջ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը իշխանավորների կողմից անտեսվելու  միջադեպը դարձել է մի պատմվածք գրելու շարժառիթ: Պատմվածքը մնացել է անտիպ՝ հետո վերածվելով գրքի՝ «Կռապաշտները» վերնագրով:   Մանրամասները՝ տեսանյութում: