Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողի մահվան տարելիցին նվիրված հավաք-երթ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-colgglage

«Հանուն Հայաստան Պետության» ճակատը Հաց բերողի մահվան տարելիցին նվիրված հավաք-երթ է անցկացնում Ազատության հրապարակում։ «Հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների ՝Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք»,- ասված է հավաքի կազմակերպիչների տեքստում։ «Մի Տարի առաջ մեր բոլորիս կյանքը փոխվեց։ Մի անձնավորություն, համեստ, ասաց «Եթե ոչ ես, ապա՝ ով», և այդ խոսքերով փոխեց մեզ բոլորիս և ստիպեց մեզ նայել հետ, հասկանալու ով ինչ պետք է անի։ Չէի կարող անտարբեր անցնել նրա արարքի կողքով։ Արդյո՞ք պատրաստ ենք մենք դա տեսնել, մեր պապերը փոխանցել են մեզ լինել իրար կողքի, ես հույս ունեմ, որ այդ հուշարձանը կկանգնեցվի։ Շատերը հարցնում են՝ քաղաքապետարանը թույլ կտա՞,  թե՞ ոչ։ Հուսամ թույլ կտա։ Արթուրը զոհաբերվեց»,- Իր ելույթում ասաց  ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Շահեն Հարությունյանն իր խոսքում նշեց, որ բոլորն ուզում էին հաց հասցնել Սասնա ծռերին, սակայն պատասխանատվություն չունեցան. «կամք և քաջություն չունեցանք։ Եթե մենք մոռանանք Արթուր Սարգսյանի մահը, մենք արժանի չենք պետություն ունենալու, արժանի չենք հայ կոչվելու, և արժանի չենք Արթուրին»։ Թամար Հովհաննիսյանը հիշեց անցյալ տարի հենց նույն այս օրը, որ պետք է տեղի ունենար հանրահավաքը. «Որի համար պետք է հավաքվեինք ես, Արթուրը և Շահենը։ ամսի 14-ին զանգեց Արթուրը, ասաց, որ լավ չի զգում իրեն։ Ինչ ուժ էր նա, ինչ ոգեղեն ուժ էր Արթուրը, ումից այդքան սարսափում էին իշխանությունները։ Այո, նա դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին։ Իշխանությունները գիտակցում էին, որ նրան կանգնեցնել, կասեցնել հնարավոր չի լինի»։