Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ (տեսանյութ)

Սպորտ
sport-evroliga

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Դա հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում: Այդ խաղի հաղթողը կիսաեզրափակիչում ուժերը կչափի «ՌԲ Լայպցիգ» - «Մարսել» գերմանա-ֆրանսիական զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են «Աթլետիկո» - «Սպորտինգ» եւ «Լացիո» - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» թիմերը: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 12-ին: Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում անմիջապես արձագանքել է վիճակահանությանը՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Մոսկվան է կանչում»: