Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թայլանդի արքայադուստրը այցելեց Մատենադարան

Քաղաքականություն
tayland

Մարտի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Արքայադուստրը շրջայց կատարեց նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի ունեցավ նվերների փոխանակում: Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառեց «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում: