Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է Ֆլորիդայի համալսարանի կամուրջը․ կա առնվազն 4 զոհ. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled8

Երեկ ուշ երեկոյան Մայամիում փլուզվել է Ֆլորիդայի համալսարանի կամուրջը։ Կամրջի փլուզման պատճառով կա 4 զոհ և 10 վիրավոր։ Այս մասին տեղեկացնում ենք  ԲԲՍ-ից։ Փրկարարական խմբերը ամբողջ գիշեր շարունակել են փլատակների տակ մնացած մարդկանց փնտրել։ Ֆլորիդայի ոստիկանության փոխանցմամբ, հինգշաբթի օրը, կամուրջը շրջվել է 8 շարք ունեցող փողոցի վրա, որի տակ են մնացել առնվազն 8 մեքենա։ Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է այդ ժամանակ եղել կամրջի տակ։ Ականատեսների փոխանցմամբ, երբ տեղի ժամանակով 13։30-ին կամուրջը փլուզվել է, մեքենաները կարմիր լույսի տակ կանգնած են եղել։