Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոդերն Թոքինգը» Երեւանում խոստանում է մեծ իրադարձություն (տեսանյութ)

Մշակույթ
ThomasYerevanMarch27_9KnP

Երևանը ներառվել է այն քաղաքների շարքում, որը հյուրընկալելու  է Մոդերն Թոքինգ խմբին:

  You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և Մոդերն Թոքինգ բենդի այլ հիթեր 80-կաններից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը:

 Այդ մասին էլ փաստում են Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի  համաշխարհային շրջագայությունները:

  Ըստ կազմակերպիչների՝  մարտի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոու առումով, սպասվում են լուսային էֆֆեկտներ և հնչողության բարձր որակ:

Այս համերգը չունի տարիքային սահմանափակումներ, այն հետաքրքիր կլինի ինչպես տարիքով մարդկանց, այնպես էլ երիտասարդների համար: Բացի դրանից` այն հասանելի կլինի բոլոր խավերին, ըստ կազմակերպիչների՝ տոմսերը բավական մատչելի են` սկսվում են 5000 դրամից: 

 Հիշեցնենք, որ Թոմաս Անդերսն արդեն հանդես է եկել տեսաուղերձով, որով դիմում է իր երկրպագուներին` ասելով, որ գալիս է Երևան:

«Մոդերն Թոքինգ» բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։