Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորականի բնակիչները սպառնում են փակել Թբիլիսի-Երեւան միջպետական ճանապարհը. news.am

Կարևոր լուրեր Հասարակություն
default-3

Տավուշի մարզի Զորական համայնքի բնակիչները պատրաստվում են փակել Թբիլիսի-Երեւան միջպետական ճանապարհը՝ խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանից պահանջելով վերականգնել իրենց վարչական տարածքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանին: Զորականի բնակիչներից Դավիթը NEWS.am-ին պատմեց, որ խոշորացման արդյունքում շուրջ 1.5 տարի առաջ իրենց գյուղը միացել է Կողբ համայնքին: Բնակչի խոսքով՝ մինչ այդ իրենց համայնքային բյուջեն եղել է 22 մլն դրամ, բայց խոշորացումից հետո մնացել է 10 մլն-ը:

«Մեր վարչական տարածքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը համայնքապետից պահանջել է մեզ հասանելիք մնացած գումարը, բայց էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որ աշխատանքից ազատված է: Հիմա ամբողջ գյուղում պահանջում ենք, որ Սուրեն Մարտիրոսյանը վերականգնվի պաշտոնում, գյուղն էլ առանձնանա Կողբ համայնքից: Նույնիսկ համաձայն ենք, որ Վրաստանին միանանք»,- հայտարարեց Դավիթը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում