Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին սպառնում է ցած նետվել կամրջից. լրացված

Կարևոր լուրեր Պաշտոնական
default-2

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։  Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնվել է որ  չի դիմի այդ ծայրահեղ քայլին և անցնելով անվտանգ վայր ու ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։