Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ Արոնյան - Գրիշչուկ. հավասար մրցակիցների հանդիպում (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-grishuk

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը երեկ սեւ խաղաքարերով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, այսօր սպիտակներով մրցելու է վերջինիս հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Երկու շախմատիստները չորս տուրից հետո վաստակել են 2-ական միավոր եւ չինացի Դին Լիժէնի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որն անցած տուրում անսպասելի հաղթեց նախկին առաջատար Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, այժմ իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր: Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով հետեւել նաեւ մեր կայքէջում: