Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մնացել է 91-րդ տեղում

Սպորտ
sport-fifa-15.03.

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Մարտի 15-ի դրությամբ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նույն 91-րդ տեղը, չնայած նախորդ ամսվա համեմատ երկու բալով ավելացել են ռեյտինգային միավորները՝ 385: Մեր թիմի առաջիկա մրցակիցները՝ Էստոնիայի եւ Լիտվայի ընտրանիները, գտնվում են համապատասխանաբար 86-րդ եւ 147-րդ հորիզոնականներում: ՖԻՖԱ-ի աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որը 120 միավորով դեռեւս գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի ազգային թիմին: Երրորդ  տեղում առայժմ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է: