Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ հաղթում ես Ստամբուլում, նշանակում է ամեն ինչ ճիշտ ես արել». Մյուլլեր

Սպորտ
sport-muller

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բեշիկթաշի» հետ խաղից հետո խոստովանել է, որ դժվար է խաղալ թուրքական թիմերի հետ՝ նրանց իսկ դաշտում: «Մարզադաշտում անասելի աղմուկ էր տիրում: Մենք դժվարությամբ էինք իրար հասկանում: Հանդիպումն անցավ նյարդային պայքարում, ինչի պատճառով հաճախ էինք կորցնում գնդակը: Ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք, չնայած խաղի կազմակերպվածությունը չստացվեց այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում: Երբ Ստամբուլում հաղթում ես 3:1 հաշվով, նշանակում է ամեն ինչ ճիշտ ես արել: Մենք ուրախ ենք, որ կարողացանք կատարել մեր առջեւ դրած առաջադրանքը», - մյունխենյան ակումբի պաշտոնական կայքով հայտարարել է գերմանացի ֆուտբոլիստը: Թոմաս Մյուլլերը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, չնայած աչքի է ընկել միայն արդյունավետ մեկ փոխանցումով: