Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը Վաշինգտոնում խոսել է ԱՄՆ-Արցախ կապերի խորացման մասին

Պաշտոնական
140318WashingtHayAzgKomitHYD

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ սերտ փոխգործակցությունը միմիայն կամրապնդվի՝ օրինակելի որակելով կազմակերպության ազգանվեր գործունեությունը: Նույն օրը Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը՝ ուղղված Արցախին սատարմանը, համազգային կարեւորագույն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս աշխատանքները կշարունակվեն նույն եռանդով եւ արդյունավետությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ