Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին

Կարևոր լուրեր Սպորտ
a1aronyan-14.03.

Բեռլինում տեղի ունեցող շախմատի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:   Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը հենց սկզբից դիմեց ակտիվ գործողությունների եւ նյութական՝ երկու զինվորի առավելություն ստացավ: Չնայած դրան, սպիտակները լավ դիրք ունեին եւ կարող էին դիմել հակագրոհի: Սակայն Լեւոն Արոնյանը շարունակեց զինվորների հետապնդումը եւ ի վերջո հասավ նրան, որ մրցակիցը մնաց առանց իր հետեւակի:   Սերգեյ Կարյակինը, որը պաշտպանվելու մեծ վարպետ է, փորձեց մեկ նավակով դիմակայել սեւերի մեկ նավակին ու երեք զինվորներին: Լեւոն Արոնյանը չնայած մեկ զինվոր կորցրեց, սակայն վերջնականապես ստացավ հաղթական դիրք: 68-րդ քայլից հետո սպիտակներն անձնատուր եղան:   Այդպիսով, Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում, վաստակեց 2 միավոր եւ բարելավեց մրցաշարային գործերը՝ հավասարվելով 3-րդ տեղում ընթացող Ֆաբիանո Կարուանային:   Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն ունի 1,5 միավոր եւ այժմ շարունակում է պայքարը Դին Լիժէնի հետ պարտիայում: