Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս և որտե՞ղ գտնվեց Վրուբելի մասնատված նկարը առայժմ պատասխան չկա (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-cdollage

Տրետյակովյան պատկերասրահում այս նկարը հայտնվեց ծայրահեղ վիճակում, մասնատված չորս խոշոր և բազմաթիվ մանր հատվածների, պատռվածքներով, քերծվածքներով,կոտրվածքներով։ Սա հազվագյուտ վերականգնում էր, պակասող կտորների լրացումներով։ «Նկարի վերականգնողը, ինչպես բժիշկը, կարող է վերականդացնել, բուժել, կարող է և անկարող լինել։ Այս դեպքում «հիվանդը» բուժվել է։ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարի առեղծվածային անհետացման ու վերադարձի պատմությունն ավելի երկար է, քան նկարի ստեղծման պատմությունը», -ասում է նախարար Արմեն Ամիրյանը։ Նկարը ստեղծվել էՄիխաիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցին,ն կարազարդված շքեղ ժողովածուի համար։ Վրուբելի 36 գծանկարից ընտրվել էր 20-ը։  «Արամ Աբրահամյանի հավաքածու. Ռուսական արվեստի թանգարանից» գողացած նկարը, կոլեկցիոները ձեռք էր բերել ռուս պարուհի Եկատերինա Գելցերից։ 22 տարի շարունակ կորած էր համարվում,մինչ այն պահը երբ Վլադիմիր Պուտինը մեր երկրի ղեկավարին հայտնեց հայտնաբերման լուրն ու Հայստանին վերադարձնելու իր մտադրությունը։ Մշակույթի նախարարի խոսքով, ինչպես և որտեղ գտնվեց հարցերին, առայժմ որևէ պատասխան հանրությանը տալ չեն կարող։ «Երբ մեր գործընկերները մեզ տեղյակ պահեն, այժամ դուք էլ անպակման կիմանաք»։ Իսկ մինչ այդ հանրությունը կարող է մի բանում վստահ լինել, որ սա հենց Վրուբել է։ Սա մասնագետների հեղինակավոր կարծիքն ու նրանց փորձաքննության արդյունքներն են։