Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի մարզում էդ օրենքը չի անցնի». ստոմատոլոգները շարունակում են բողոքել (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-1-2

Շիրակի մարզի ստոմատոլոգների հետ հանդիպել են հանրապետության գլխավոր ատամնաբույժը, առողջապահության նախարարության և armed էլեկտրոնային առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Նրանք խոսել են ներդրվող համակարգի մասին, նշել, որ ծանոթ են բժիշկների կողմից վարչապետին ու առողջապահության նախարարին ուղարկված գրություններում տեղ գտած մտահոգություններին: Ստոմատոլոգները պնդում են, որ միասնական էլեկտրոնային համակարգին անցումը հավելյալ ֆինանսական ծախսերի կհանգեցնի, բացի դրանից կխախտվի հիվանդի անձնական տվյալների գաղտնիությունը: Մոտ երկու ժամ տեւած քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության չեն եկել: Նախարարության ներկայացուցիչն առաջարկել է առանձնացնել դիտարկումները, որպեսզի քննարկվեն: