Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը նրանց կհյուրընկալի Երեւանում, եթե մեծ ցանկություն ունենան (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-5

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա հանրապետության առողջապահական ոլորտի առաջնային օղակի 4000 բժիշկներից առաջին 8-ի հետ հանդիպել է Ախուրյանի բժշկական կենտրոնում: Նախարարը կարեւորել է նման այցերի ձևաչափը, նշել, որ ոլորտում փոփոխություններ իրականացնելու համար ամենաճիշտ կարծիքն ու ուղղորդումները կարելի է ստանալ առաջնային օղակի մասնագետների հետ շփումներից: Հանդիպումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում և կավարտվեն դեկտեմբերին: Նախարար Ալթունյանը մեր գործընկեր Նազելի Էլբակյանի հարցին ի պատասխան ասել է, որ մարզի ստոմատոլոգների հետ հանդիպում նախատեսված չէ: Նրանց կհյուրընկալի Երեւանում, եթե մեծ ցանկություն ունենան: Նախարարը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: