Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարլի Նիքոլասը Արսեն Վենգերին կոչ է արել հրաժարական տալ

Սպորտ
sport-wenger-14.03.

 «Արսենալ»-ի նախկին խաղացող  Չարլի Նիքոլասի կարծիքով Արսեն Վենգերը պատրաստ է հայտարարելու իր հրաժարականի մասին, քանի որ նա իր թիմով բավական հետ է մնացել առաջնության առաջատարներից եւ մշտապես գտնվում է ճնշման ազդեցության տակ: Եթե լոնդոնցիները հաղթանակ չտանեն Եվրոպայի Լիգայում, ապա երկրորդ տարին անընդմեջ բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի մրցաշարը: «Ես հավատում եմ «Արսենալի» հաղթանակին 2-3 գոլի առավելությամբ «Միլանի» հետ խաղում: Այնուամենայնիվ, ես այնպիսի զգացողությունն ունեմ, որ Արսեն Վենգերն առաջիկա ուրբաթ կամ շաբաթ օրը կհայտարարի ամռանը հրաժարական տալու մասին: Դա կթուլացնի ակումբում տիրող լարվածությունը եւ թույլ կտա թիմին ավելի անկաշկանդ խաղալ Եվրոպայի Լիգայում: Վենգերը գիտի, որ երկրպագուներն ատում են իրեն, զայրույթով են լցված իր հանդեպ: Այդ մասին նա առաջին անգամ խոսել է նաեւ ԶԼՄ-ներում, ուստի նա գիտակցում է, որ լարվածությունը թուլացնելու համար պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի», - Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է նախկին ֆուտբոլիստը: Նշենք, որ մարտի 15-ին «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում իր հարկի տակ ընդունելու է իտալական «Միլան»-ին, որին 2:0 հաշվով հաղթել է առաջին խաղում: