Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայի վարչապետը և Ռումինիայի նախագահը շնորհավորել են Ա. Սարգսյանին

Պաշտոնական
armen-sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո  Աբեն: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ճապոնիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը կարեւոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, եւ Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է եւ հավատարիմ `այնպիսի  հիմնարար արժեքների ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»: Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն: Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևը: