Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցփաթեթի ուսումնական մասը կընդլայնվի

Քաղաքականություն
MINSOC_PATET_MENQ

Կառավարության վաղվա նիստին առաջադրվելու են լրացումներ «Սոցիալական փաթեթի»  մեջ մտնող ծառայությունների  ցանկում: Նախատեսվում է, որ փաթեթը կներառի նաև արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկական ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրերը: Լրացումը հնարավորություն կստեղծի նշված հաստատություններում ավելացնել երեխաների ընդգրկվածության թիվը, ինչպես նաև ընդլայնել և զարգացնել ստեղծագործական ծրագրերն ու վերջիններիս ուղղությունները: Նշենք, որ նախագծի նախաձեռնությամբ հանդես է եկել Երևանի քաղաքապետարանը: