Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազների գործուղումների համար նոր օրապահիկներ կսահմանվեն

Քաղաքականություն
armenian-dram-2

Կառավարությունը վաղվա նիստում քննարկելու է ՀՀ դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը: Ֆինասնական աջակցությունը նախատեսված է  բնակելի տարածքով ապահովելու անհնարինության դեպքում: Երևան գործուղելիս, ընտանիքում մինչև 4 անդամ ունենալու դեպքում կտրամադրվի 1500  դրամ, 4 անդամից ավել՝ 2250 դրամ: Այլ քաղաքներում բնակության դեպքում համապատասպանաբար կտրամադրվի  800 դրամ և 1200 դրամ: Այլ բնակավայրեր գործուղվելու դեպքում կտրամադրվի 500 և 750 դրամ: Մշտական բնակության վայրից դուրս նշանակված կամ գործուղված դատախազին փոխհատուցման գումարները վճարվում են ՀՀ դատախազության աշխատակազմի կողմից՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին: Ընդ որում՝ որոշման ընդունման դեպքում։ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում 16.425.000 ՀՀ դրամի չափով: Դատախազը փոխհատուցում ստանալու համար պետք է զեկուցագիր  ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին: Զեկուցագրին կկցվի բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը: 7 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարը ընդունում է դրամական փոխհատուցում տալու մասին եզրակացություն, եթե դրանցում առկա չեն թերություններ: Ակնկալվում է, որ նախատեսված կարգավորումների ընդունումը կնպաստի դատախազին վերապահված նյութական  երաշխիքների կենսագործումը:         Նշենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար: