Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան պակասությո՞ւնն է ջրի սակավության պատճառը, թե՞ ՀԵԿ-երը (տեսանյութ)

Տնտեսություն
Jur

Այս տարի ևս ոռոգման ջրի սակավության խնդիր է լինելու և  ինչպես նշում են բնապահպանները, նաև անապատացում։ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ձնառատ ձմեռ չի եղել, ինչպես նաև անձրևներ, ինչը ջրի սակավության խնդիր կառաջացնի։ Մինչդեռ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հակադարձեց, նշելով, որ գետերի վրա կառուցվող ՀԷԿ-երն են գլխավոր պատճառը ջրի սակավության։ ՀԷԿ-երի պատճառով գետերը ցամաքում են։ «Փոքր ՀԷԿ-երի ասոցիացիան հայտարարում է, որ կան արտոնյալ ՀԷԿ-եր։ Նրանց համար արտոնյալ պայմաններ են ստեղծվում։ Մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում, որպեսզի նրանք էներգիա ստանան։ Պետք է ուսումնասիրվի այս հարցը»,-ասաց  Կարինե Դանիելյանը։ Անցած տարի երաշտը մեղմելու համար ջրառ կատարվեց Սևանա լճից, ինչի արդյունքում Սևանի մակարդակը  3 սմ իջել է և ջրի կորուստ է եղել։ Ըստ Կարինե Դանիելյանի՝ ջրի սակավության կարևոր խնդիրներից է նաև չհամակարգված աշխատանքը, ինչի հետևանքով ջրի կորուստ ենք ունենում։ Նա նշում է, որ ջրի ոչ ճիշտ բախշման հետևանքով ջրի նույնքան կորուստ է լինում, որքան  Սևանա լճից ջրառ է կատարվում։