Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն անթույլատրելի է համարում Հ1-ի տեսանյութը (տեսանյութ)

Հասարակություն
david-harutyunyan

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի ժամանակ   «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարված հարցազրույցը:  Արդարադատության նախարարը հայտարարեց, որ  լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:     «Ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով: Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ:  Իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:    Հիշեցնենք, որ  դատապարտյալ կանանց հետ նման տիպի հարցազրույց անցկացնելը քննադատվեց բնակչության կողմից՝ դա համարելով  ծաղր ազատազրկման դատապարտվածների նկատմամբ:  Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է այլ  հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում :