Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ում գոտին է ձգում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
partq

2018 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհատի 7մլդ դոլարի սահմանը։ Պետական պարտքը Հայաստանի տնտեսության վրա շատ լուրջ ճնշում է և այդ ճնշումը Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթաքցքում ավելի է մեծացել՝ 2մլրդ-ից  հասնելով 6.9մլրդ-ի։ Պետական պարտքի ծավալները գալիք տարիներին միտում ունեն ավելի մեծանալու, իսկ 2020 թվականին Հայաստանը արդեն պարտավոր է պարտքից 1մլրդ դոլար մարել։ Եթե պետական պարտքը բաժանենք բնակչության վրա, ապա մեկ շնչին բաժին է ընկնում մոտավորապես 2310 դոլար պարտք։  Կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե օպտիմալացված քաղաքականություն են վարելու, զսպելու են ծախսերը։ Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 10 000 ԱՄՆ դոլարի։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը  կարծում է, որ պոպուլիստական հայտարարություններին պետք չէ հավատալ։ «Սերժ Սարգսյանը 10 տարով հետընթաց է ապահովել և հայտարարել նման բան շատ անլուրջ է։ Նման խնդիրները լուծելու տարբերակներից է իսկապես «գոտիները ձգելը», բայց գոտիները ձգել ոչ թե կրթության հաշվին, այլ ոստիկանության հաշվին, ի դեպ, ՀՀ ոստիկանության բյուջեն տարեց տարի ավելանում է. 2008 թվականին ոստիկանության բյուջեն  31մլդ դրամ էր, 2016 հասել էր 64մլդ-ի։ «Գոտիները ձգելու» լավագույն տարբերակը հենց այստեղ է»,- նշում է քաղաքագետը։