Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլի մեջ գտնվողն ուշագնաց է եղել. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
arkadi-papyan

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում  34 օր հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է:  «Չկարողացավ անգամ գալ  տեսակցությունների սենյակ:  Ես ինքս եմ հանդիպել նրան խցում, թուլություն կար եւ բողոքում էր սրտի աշխատանքից:  Պաշտպանյալս հայտարարել է, որ մի քանի անգամ ուշագնաց է եղել՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ»,- «Ա1+»-ին ասաց երեկ նրան  տեսակցած պաշտպան Ամրամ Մակինյանը:  Հացադուլ հայտարարելով՝ 43-ամյա  Արկադի Պապյանն իր դժգոհությունն է հայտնում  հարուցված նոր քրեական գործից:   ՌԴ քաղաքացու  սպանության համար՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված անձն հիմա էլ մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին մի քանի ամիս շարունակ կաշառք փոխանցելու համար, ինչի դիմաց նրան  արտոնություններ են թույլ տրվել: «Առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ, եւ Արկադի Պապյանը ընտրել է բողոքի ձայնը արտահայտելու այդ միջոցը»,- ասում է փաստաբանը:   Արկադի Պապյանը պաշտպան Ամրամ Մակինյանին  ասել է, թե   մեղադրանքը պատվեր է. «Որոշակի անձանց է համարում  պատվիրատուներ: Այս պահին լիազորված չեմ իր կողմից հայտարարել որոշակի անուններ: Արկադի Պապյանը գտնում է, որ իր նկատմամբ ինչ- որ հաշվեհարդար է կատարվում»:    Արկադի Պապյանը հայտարարել է, որ այնքան ժամանակ է շարունակելու հացադուլը, մինչեւ մեղադրանքի փոփոխություն լինի: Նա նաեւ որոշել է առաջիկայում ընդհանրապես հրաժարվել բուժօգնությունից:  Մինչդեռ Արկադի Պապյանի հացադուլի տևողությամբ պայմանավորված հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը՝ նշելով առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է բժշկական մշտական հսկողություն:  Քրեակատարողական վարչության հանրային կապերի հետ բաժնից էլ  փոխանցեցին, որ Արկադի Պապյանի առողջական վիճակը բավարար է: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: